National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
15.06.2020
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նիստ է գումարել
1 / 1

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Ռուբեն Ռուբինյանի նախագահությամբ հունիսի 15-ի նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ` առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Համաձայնագրի նպատակն է փոխադարձության հիման վրա ստեղծել արագ եւ արդյունավետ ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման եւ անվտանգ ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում կամ այլեւս չեն բավարարում Հայաստանի կամ Եվրոպական միության անդամ պետություններից մեկի տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ բնակվելու համար պահանջներին եւ դյուրացնելու այդպիսի անձանց տարանցումը:Համաձայնագրով սահմանված են հետընդունման մասով Հայաստանի եւ Եվրոպական միության պարտավորությունները, հետընդունման ընթացակարգը, տարանցման գործողությունները, ծախսերը, տվյալների  պաշտպանությունը եւ մի շարք այլ հարցեր: Համաձայնագրի 20-րդ հոդվածը սահմանում է, որ Կողմերը կարող են կազմել կիրարկող արձանագրություն, որում ի թիվս մի շարք հարցերի կորոշակիացվի նաեւ իրավասու մարմինների նշանակումը, սահմանային անցակետերին եւ կոնտակտային անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը, ուղեկցությամբ վերադարձի պայմանները` ներառյալ երրորդ երկրի քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց ուղեկցությամբ տարանցումը, միջոցները եւ փաստաթղթերը` ի հավելումն  համաձայնագրի 1-4-րդ հավելվածներում թվարկվածների, հետընդունման ձեւերը` արագացված ընթացակարգերի ներքո, հարցազրույցների ընթացակարգը:

Հարակից զեկույցում արժեւորելով համաձայնագրի ընդունումը` հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը կարեւորել է ԵՄ բոլոր անդամ երկրների հետ նման փաստաթղթի առկայությունը, քանի որ նման համակարգ չունենալու դեպքում քաղաքացիները տուժում են:

Համաձայնագիրն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նաեւ Հայաստան-Եթովպիա եւ Հայաստան-Գվատեմալա բարեկամական խմբերի ստեղծմանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am